Համերգ

ՀԱՄԵՐԳ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։                                   Վտակ — բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ             ճչալ — սուր ու բարձր ձայնով բացականչել
  2. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:                                                                             Գերակշռում է շարժվելը։
  3. Քե կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։             Որովհետև  բանաստեղտությունը ջրի խշշոցի մասին է։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով