Ագռավ

Առաջադրանք 1

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Ագռավ

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։  Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը  նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև  տեղեկացնել իրենց  ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։

Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

  1. Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը ։

 

 

  1. Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

 

  1. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,
  • Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:

 

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:
  • Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:
  • Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:
  • Սպիտակ ագռավներ չեն լինում:
  1. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին:

Ես իմացա, որ ագռավները խելացի են, ոնց են ուտում ընկույզ, երբ իրենց զույքը մահանում  է նրանք ուրիշի չեն փնտրում և միայն սիրում են ապռել։

  1. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
    ——Շատ — քիչ—————————-
    ———-բարձր- ցածր————————
    ————մեծ — փոքր————————
    ———արագ — դանդաղ—————————
  2. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:           _________թռչուններ___________________

__________կենդանիներ__________________

 

  1. Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

______Խելացի____________

_______խորամանկ___________

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն:

 

 

 

 

 

 

 

Մայրենիի ստուգատես 2022

Կար  չկար մի աղջիկ կար։ Նա 4-րդ դասարան էր և նա հունիսի տասին մայրենիի քննություն ուներ։ Նա վախենում էր, և եկավ  այդ օրն, երբ նա պետք է հանձնի մայրենիի քննությունը։ Առավոտյան նա  պատրաստ գնաց դպրոց։Իր քննությունը ավարտեց, համակարգիչը փակեց և դուրս եկավ դասարանից։ Իսկ երեկոյան նրա մայրիկին տեղեկացրեցին, որ նա քննությունը լավ  էհանձնել, առանց սխալի։  Դուք էլ մի վախեցեք քննությունից։

Ամառային ճամբարի առաջին շաբաթը

Բարև ձեզ։ Ես  այսօր կպատմեմ Ամառային ճամբարի մասին։ Մեր ճամբարը սկսել է լողից, և դրանից հետո եկել է հունիսի մեկը, մեր դասատուները (ընկեր Քրիստինեն , ընկեր Անին  և ընկեր  Սոֆիան)  առավոտյան մենք հագանք մեր շապիկները և գնացինք մայր դպրոց, այնտեղ մենք իրականացրեցինք  Հակաբացիլ Կոմիտաս նախագիծը, նաև մենք հանիպեցինք Արթուր Շահնազարյանին և իր հետ երգեցինք։ Դրանից հետո մենք եկանք դպրոց և մեզ նվիրեցին պախպաղակ մենք կերանք և խաղացինք, դրանից հետո գնացին Կինո Հայաստանի այգի, և այնտող քայլեցինք և խաղացինք, և եկանք դպրոց։ Ինձ  այդ օր ուսուցիչները հիանալի օր սարքեցին։ Շատ շնորհակալ եմ իրենց։