ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ

ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿՈՒ ԱՆՎԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՅԳԻ

Այս զբոսայգու անվանումը, Գյումրու Մաքսիմ Գորկու անունն է։ Այս զբոսայգին գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում է նաև Գայի անվան փողոցը։ Այս այգում  կան բազմաթիվ հուշարձաններ և արձաններ։ Նաև երեխաների համար խաղալու հարմարություններ։ Շատ գեղեցիկ այգի է, և լուսանկարելու համար հիանալի բայր։

 

ԹԱՏԵՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Մեծ բակով և գրողների ու դերասանների քանդակներով ձևավորվում է Գյումրու թատերական հրապարակը: Բարձրահասակ եղևնիները այն դարձնում են  ավելի գրավիչ տարվա բոլոր եղանակներին: Քայլելով պողոտայով` կտեսնեք  Արվեստների  Ակադեմիայի շենքն ու Անկախության հրապարակը:

Դարերի ընթացքում  Գյումրին կոչվել է արհեստների և արվեստների քաղաք: Թատրոնի և կինոյի ոլորտներում գյումրեցիները իսկապես առաջնորդներ են: Երբևէ բեմականացված առաջին օպերան` «Անուշ»-ը, ցուցադրվել է Գյումրու թատրոնի հին շենքում, որը գտնվում  է կենտրոնական այգում: Ժամանակակից Գյումրու դրամատիկական թատրոնն անվանվել է Վարդան Աճեմյանի՝ հայ անվանի ռեժիսորի և դերասանի անունով, որն էլ գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում:

 

ՍԵՒ ԲԵՐդ

Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով