Վահագնի ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

 

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

 

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ո՞վ է Վահագնը: Պատմի՛ր նրա մասին:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

  1. Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

խարտեաշ, զկարմրիկ, հուր։

  1. Նկարագրի՛ր  Վահագնի ծնունդը: Ո՞ր  հիմնական տարրերի ծնունդ է Վահագնը:

Հիմնական տարրեր են՝ երկինքը, երկիրը, կրակը։

  1. երները դո՛ւրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրի՛ր նրան:

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Նա կրակի պես մազեր ուներ, և աչքերնեին նրա արեգակ։

  1. Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ-որ բան խորհրդանշող:

Իմ կարծիքով երևակայական էր։

  1. Paint-ով նկարի՛ր Վահագնի ծնունդը:

  1. Ձայնագրի՛ր բանաստեղծությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով