Պատում Գառնիի և Գեղարդի մասին

Մենք այցելել ենք Գառնի և Գեղարդ։ Մեր օրը սկսվել է այսպես։ Առավոտյան 9:30 մեր դպրոցի բակից շարժվեցինք , հասանք, Գառնի և գնացինք այնտեղի տաճարը, այնտեղ մենք տեսել ենք, թե որտեղ էին լողանում թագավորները հին ժամանակներում։ Հետո գնացել ենք ավտոբուսի մոտ։ Հետո մենք հասանք Գեղարդ, և գնացինք Քարերի  սիմֆոնիա  այնտեղ շատ սիրուն քարեր էին , նաև տեսանք  ոսկե ձկնիկներին ես շատ հավանեցի այդ ձկնիկներին, երազանք պահեցի հուսով եմ կկատարվի։ Այնտեղ հաց կերանք, և այցելեցինք եկեղեցի։ Երգեցին, աղոթեցինք , նաև եկեղեցում մի փոքր հատվածում ջուր էր, որտեղ կոպեկներ  կարելի էր գցել և երազանք պահել։ Խմեցինք այնտեղի աղոթած ջուրը և բարձրացանք տեղ, որտեղ   քարերն իրար վրա էր դրած։ Գնացինք այգի նկարվեցինք, երգեցին, արտասանեցին  պոնչիկով հյուրասիրվեցինք և եկանք հետ դպրոց։ Ճանապարհին մենք խոսում էինք և  ծիծաղում։ Ես  հավանեցի այս ճամփորդությունը, բայց վերջում ես տխրեցի, որ այս հրաշալի ճամփորդությունը   վերջացավ։ Շատ հիշողություններ ունեցա այս  հրաշալի ճամփորդությունից։

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով